Pastinfo.am-ը գրում է.
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 06:44-ին, ոստիկանության ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սվաճյան փողոցի 12/7 հասցեում գործող տոնավաճառում գողություն է կատարվել:
 
Մեկնած օպերատիվ խումբը տոնավաճառի տանիքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1959 թ. ծնված Մարտին Մ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել:
 
Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից, պարզվել է, որ նա ապակին կոտրել և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է տոնավաճառի հաշվապահության սենյակի չհրկիզվող պահարանն ու գողացել 11.140 դոլար, 2.000.000 դրամ և ոսկյա զարդեր:
 
Գողոնն առգրավված է:
 
Կատարվում է քննություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել