Տարեսկզբին Հայաստանի արտահանման վիճակն այդքան էլ բարվոք չէր:
Դեպի ՌԴ արտահանումը ՀՀ-ից կրճատվեց գրեթե 30 տոկոսով: Իհարկե, դա ուներ իր օբյեկտիվ պատճառները՝ ի դեմս ռուսական արժույթի արժեզրկման և հասարակության գնողունակության անկման: Այնուամենայնիվ, արտահանման նվազումը սկսեց լրջորեն անհանգստացնել գործադիր մարմնին:

Ձեռնարկված քայլերի արդյունքում հնարավոր եղավ ելքեր գտնել դեպի այլ շուկաներ, որոնց շնորհիվ հնարավոր եղավ արտահանման ծավալները բերել նախորդ տարվա մակարդակին:
Մասնավորապես՝ լուրջ աճ գրանցվեց Շվեյցարիայի հետ հարաբերություններում։ Արտահանումը գերազանցեց 34 մլն դոլարը՝ ավելանալով գրեթե 3 անգամ։
Հայկական ապրանքների արտահանումը Ճապոնիա իր ծավալներով մոտ
30 անգամ գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը: Չինական շուկայում ևս մենք գրանցեցինք աճ, այս անգամ 10 տոկոսի չափով:
30 անգամ գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը: Չինական շուկայում ևս մենք գրանցեցինք աճ, այս անգամ 10 տոկոսի չափով:
Ինչ վերաբերում է Իրաքի հետ տնտեսական հարաբերություններին, ապա այս տարի դրանք ևս ունեցան առաջընթաց: Մասնավորապես՝ արտահանումն Իրաք ավելացավ 64 տոկոսով՝ գերազանցելով 102 մլն դոլարը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1536963986624750&id=100009334896794&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել