Արմատական «Ջեյշ էլ-Իսլամ» խմբավորման պարագլուխ Զահրան Ալյուշը ոչնչացվել է դեկտեմբերի 25-ին՝ Դամասկոսի մատույցներում հանցախմբի դիրքերի ավիառեյդի ընթացքում: Ինչպես հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը, նրա հետ միասին ոչնչացվել են 13 դաշտային հրամանատարներ և մյուս խմբավորումների 7 ռազմական ղեկավարներ, մասնավորապես` «Ահրար աշ-Շամ»-ին և «Ֆեյլաք Ռահման»-ին:Զոհվել է մոջահեդների պարագլխի եղբայրը` Մուհամեդ Ալյուշը, ով «Ջեյշ էլ-Իսլամ»-ի պաշտոնական ներկայացուցիչն էր: Նրա երկու տեղակալները` Աբու Մուհամեդ ազ-Զեյբեքն ու Համզա Բեյրաքդարը, ծանր վիրավորվել են:
Ըստ հեռուստաալիքի` ռեյդը տեղի է ունեցել այն պահին, երբ Ալյուշն Օթայա բնակավայրում օպերատիվ շտաբի նիստ է անցկացնելիս եղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



