Replik.am-ը գրում է.
Արխանգելսկի բնակիչը, ոգեշնչվելով «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմից, ընկերուհուն առաջարկել է ֆիլմի հերոսների օրինակ սիրով զբաղվել: Սակայն աղջիկը հրաժարվել է, ինչի համար էլ պատասխան է տվել կյանքով:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել դեռ ամռանը, իսկ այժմ արդեն ավարտվում է դատական գործը:
Քննության վարկածով, տղամարդը հարբած է եղել և ընկերուհուց մերժում ստանալուց հետո վերջինիս մի կողմ է հրել: Արդյունքում աղջկա գլուխը կպել է պատին և նա տեղում մահացել է:
43-ամյա տղամարդն ընդունել է մեղք` նշելով, որ չի ցանկացել սպանել ընկերուհուն: Նրան մինչև 2 տարի ազատազրկում է սպառնում:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=82135
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել