Նոր տարին, թերևս, շատերի ամենասիրված տոնն է, և այս օրը մենք սրտատրոփ սպասում ենք հաճելի անակնկալների։ Պատասխանեք ամանորյա այս թեստի հարցերին, ու այն կօգնի ավելի լավ ճանաչել ինքներդ Ձեզ, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես է Ձեզ համար առավել լավ դիմավորել նոր տարին։
Ընտրեք տրված պատասխաններից մեկը։

- Որտե՞ղ եք սիրում դիմավորել Նոր տարին։
ա) ընտանեկան մթնոլորտում – 2 միավոր
բ) լեռներում՝ տուրիստական ճամբարում – 2 միավոր
գ) ռեստորանում – 3 միավոր
- Ինչպիսի՞ շրջապատում կցանկանայիր անցկացնել Ամանորը։
ա) ընտանիքի և մտերիմ բարեկամների հետ – 3 միավոր
բ) քիչ ծանոթ մարդկանց մեծ շրջապատում – 4 միավոր
- Ինչպիսի՞ երաժշտություն ես նախընտրում։
ա) այն, ինչ առաջարկում են ռեստորաններում կամ տուրիստական ճամբարներում – 1 միավոր
բ) լսել Ձեր ձայնագրություններն ու սկավառակները – 2 միավոր
գ) ինքներդ եք երգում, երաժշտական գործիք եք նվագում – 3 միավոր
- Ինչպիսի՞ն պետք է լինի տոնական սեղանը։
ա) սեղանը պետք է առատ լինի, նույնիսկ «Թռչնի կաթով» – 4 միավոր
բ) ամեն ինչ պետք է լինի չափի մեջ – 2 միավոր
գ) չնայած տոնին՝ ամեն ինչ պետք է համեստ լինի, սակայն ներկաների ճաշակին համապատասխան – 1 միավոր
- Դիտո՞ւմ եք ամանորյա հեռուստահաղորդումները։
ա) սկզբից մինչև վերջ – 1 միավոր
բ) միայն ամենահետաքրքիրը – 2 միավոր
գ) ընդհանրապես չեմ դիտում – 1 միավոր
Շնորհավորական բացիկներ ուղարկո՞ւմ եք
ա) բոլոր ծանոթներիս – 3 միավոր
բ) միայն ամենամտերիմ մարդկանց – 2 միավոր
գ) ոչ ոքի չեմ ուղարկում – 1 միավոր
Ամանորյա նվերներ մատուցո՞ւմ եք։
ա) չեմ նվիրում – 1 միավոր
բ) ըստ ավանդույթի՝ բոլոր մտերիմներին – 3 միավոր
գ) միայն ընտանիքիս անդամներին -2 միավոր
Թեստի պատասխանները.
Մինչև 10 միավոր։ Դուք համեստ եք, ամաչկոտ։ Դուք բավականին պրակտիկ եք և չեք սիրում մեծ, աղմկոտ շրջապատ։ Դուք շրջահայաց ու տնտեսող եք և ավելորդ ծախսեր չեք անում։ Նոր տարում փորձեք ժամանակ ու քաջություն գտնել կտրուկ փոփոխությունների համար. արտաքինի փոփոխություններ (սանրվածք, մազերի գույն), աշխատանք, բնակավայր, դա բարենպաստ կլինի Ձեզ համար։



