Համաձայնեք, որ սպիտակ ատամները դժվար է չհամարել ժպիտի գրավչությունը ապահովող հիմնական գործոն: Իսկ գրավիչ ժպիտը հաջողության գրավականներից  մեկն է: Ուստի  ատամների սպիտակեցումը գնալով դառնում է ավելի պահանջված:
Կյանքի ընթացքում ատամները ենթարկվում են տարբեր ներկանյութերի շարունակական ազդեցությանը: Դրանք պարունակվում են սննդում, ըմպելիքներում, դեղորայքում, կոսմետիկ միջոցներում… Որպես հետևանք զարգանում է դիսկոլորիտ՝ ատամի գույնի փոփոխություն: Ներկանյութերը կարող են նստել ատամի մակերեսին կամ թափանցել կարծր հյուսվածքների մեջ: Գունափոխման պատճառ կարող են լինել նաև ատամի  տրավման  կամ  էնդոդոնտիկ բուժումը, ինչպես նաև ատամի ձևավորման և ծկթման խանգարումները: Բոլոր դեպքերում ցուցված է կատարել ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցում: Սպիտակեցման եղանակներն են՝
1. 
Քիմիական  սպիտակեցում

2. Լազերային  սպիտակեցում     

3. Տնային  սպիտակեցում

4. Ներքին  սպիտակեցում 

5. Լուսային  սպիտակեցում

Ամենաերիտասարդ, բայց միևնույն ժամանակ  ամենահայտնի մեթոդը մեր օրերում լուսային սպիտակեցումն է: Տեխնոլոգիան ենթադրում է հալոգենային լույսի ազդեցություն  հատուկ գելի վրա, որի տաքացման  արդյունքում  անջատվում է ակտիվացած թթվածին, որը  գունազրկում  է ատամի  մուգ պիգմենտները: Հիվանդը այս ընթացքում բացարձակ ոչինչ չի զգում, իսկ նրա աչքերը փակված են պաշտպանիչ ակնոցներով: Լուսային սպիտակեցման հակացուցումներն են` հղիությունը և կերակրման շրջանը, շաքարային դիաբետը, մինչև  16  տարեկան հասակը, վահանագեղձի  հիվանդությունների առկայությունը, չբուժված  ատամների առկայությունը, դեպուլպացված  ատամների առկայությունը:
Լուսային սպիտակեցման ամենահայտնի և տարածված ձևը համարվում է Zoom-ը: Այս մեթոդի անվտանգությունը գիտականորեն ապացուցված է: Այս ժամանակակից մեթոդն  ունի մի շարք առավելություններ`

•Այն կարելի է անցկացնել մեկ այցելության ընթացքում:

•Ակնթարթային արդյունք` ատամները սպիտակում են միջինը 7-10 տոն:

•Էմալը չի վնասվում:

•Գելի հիմքը գլիկոլն է, ինչը թույլ է տալիս խուսափել ջրազրկումից:

•Գելում ph-ի մակարդակը չի բերում ապահանքայնացման:

•Zoom 3 գելը ոչ միայն սպիտակեցնում, այլև ամրացնում է էմալը իր բաղադրության մեջ առկա ամորֆ Ca-ի ֆոսֆատի հաշվին:

•Zoom 3-ը  միավորում է իր մեջ լուսային և լազերային ազդեցությունները:

•Պարունակում է 25% սպիտակեցնող նյութեր, որոնք այնքան էլ շատ չեն պրոֆեսիոնալ սպիտակեցման համար, այդ պատճառով  զգայուն ատամները  դիմանում են այդ ազդեցությանը:
Zoom համակարգով կաբինետային սպիտակեցումը տևում է 45-60 րոպե:         Սպիտակեցման գործընթացը միանգամայն անվտանգ է ատամների համար: Այն իր մեջ ներառում է մի քանի փուլ

1.   Նախապատրաստական 

2.   Ատամների  սպիտակեցում

3. Եզրափակիչ պրոցեսի վերջում ատամները ծածկվում են ամրացնող պրեպարատներով, որոնք պարունակում են կալցիում և ֆտոր: 
Zoom 3-ի հակացուցումներն են`

—  Քաղցկեղով հիվանդները

—  Ախտահարված ատամների առկայությունը

—  Լնդերի բորբոքային հիվանդությունները

Սպիտակեցումից հետո ստացված արդյունքը երկար պահպանելու համար անհրաժեշտ է խուսափել ակտիվ ներկիչներ պարունակող սննդից, ըմպելիքներից, ծխախոտից, օգտագործել սպիտակեցնող մածուկներ և նվազագույնը տարին մեկ անգամ դիմել բժշկի և կատարել ատամների պրոֆեսիոնալ մաքրում:  

 
Նյութը պատրաստեց Ռոզա Շահբազյանը       

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել