Այսօր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը վերջապես ներողություն խնդրեց լրագրող Մհեր Արշակյանի նկատմամբ իր պահվածքի համար, բայց այնուամենայնիվ Արշակյանը կդիմի ԱԺ էթիկայի հանձնաժողով, քանի որ պնդում է, որ պատգամավորի՝ մոնտաժի մասին խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։
Անկեղծ ասեմ չգիտեմ` ինչ է հիմա կատարվում Արշակյանի գլխում, բայց իմ դիրքորոշումն այն է, որ նա սխալվեց այս կետում: Հա, դեմ չեմ, նման դեպքերում հետամուտ լինելը գուցե և անհրաժեշտություն է, բայց ինչի՞ է հասնելու Արշակյանը սրանով: Իմ խորին համոզմամբ՝ ոչնչի: Մաքսիմում մամուլում ևս մի քանի կծու-կծու հրապարակման: Իսկ ընդհանուր պատկերը կլինի այն, որ մյուս Մհերը կարողացավ ավելի բարձր կանգնել, գոնե թե մարդկանց ընկալումներում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/190914011046975
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել