Microsoft Corp-ի հիմնադիր Բիլ Գեյթսն ու նրա կինը` Մելինդան ճանաչվել են ամենահարուստ ամուսնական զույգն աշխարհում, գրում է MarketWatch-ը: Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 85.7 մլրդ դոլար:Երկրորդ տեղում են հագուստի իսպանական ռեթեյլեր Inditex-ի հիմնադիր Ամանիսո Օրտեգան և նրա կինը` Ֆլորա Պերեսը: Նրանք ունեն 70.7 մլրդ դոլարի ակտիվներ:
Երրորդ տեղում են ներդրող Ուորեն Բաֆեթն ու Աստրիդ Մենքսը` 65 մլրդ դոլար կարողությամբ:
Չորրորդ և հինգերորդ տեղում են ամերիկացի արդյունաբերող Կոխով եղբայրների ընտանիքները` Դևիդն ու Ջուլյան և Չարլզն ու Էլիզաբեթը` 47.5 մլրդ դոլարով:
Լավագույն տասնյակում են հայտնվել նաև չինացի միլիարդատեր Վան Ցզյանլինն ու նրա կինը` Լին Նինը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն ու նրա կինը` գրող Մաքենլի Բեզոսը և ուրիշներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



