Կաթոլիկները, բողոքականները և ուղղափառ եկեղեցու հետևորդներից շատերը ուրբաթ գիշեր տոնում են Սուրբ Ծնունդը, հայտնում է Interfax-ը:Բացառություն են կազմում Երուսաղեմի, Ռուսաստանի, Վրաստանի, Սերբիայի և Լեհաստանի ուղղափառ եկեղեցիները, որոնք այդ տոնը նշում են հունվարի 7-ի գիշերը` Հուլիանոսի օրացույցով:
Սուրբ Ծնունդը նշելու օրերի տարբերությունը բացատրվում է օրացույցների տարբերությամբ: Պատմաբանների կարծիքով՝ օրվա ամսաթիվը վերցվել է որոշ չափով պայմանականորեն, քանի որ Հիսուսի ժամանակներում գործում էր լուսնային օրացույց, որը դժվար է ճշտությամբ համապատասխանեցնել արևային ժամանակին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



