IRAN NUCLEARAraratnews.am-ը գրում է.
Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը միջազգային պարտավորություններին համապատասխան, Ռուսաստանին է վերադարձնում բարձր հարստացված ուրանի խմբաքանակը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի բնական ռեսուրսների ու շրջակա միջավայրի պահպանման նախարար Գիգլա Ագուլաշվիլին.
«Վրաստանից հեռանում է հարստացված ուրանը, և ինչպես հաստատված է միջազգային կանոններով, այն վերադարձվում է արտադրող երկրին։ Այսօր այն հասցվել է օդանավակայան, իսկ այնտեղից էլ՝ Ռուսաստանի Դաշնություն»։
Բեռը Ռուսաստան ուղարկելուց հետո Վրաստանն իր տարածքում չի ունենա բարձր հարստացված ուրանի պաշարներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել