1348276491RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը և Հնդկաստանը մտահոգություն են արտահայտել ամբողջ աշխարհում անկայունության աճի և շարունակվող հակամարտությունների կապակցությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի և Հնդկաստանի սահմանակից երկրներում: Այդ մասին ասվում է Մոսկվայում ռուս-հնդկական բանակցությունների արդյունքում արված միացյալ հայտարարության մեջ:
«Նրանք ընդգծել են արդար միջազգային կարգ հաստատելու վերաբերյալ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը` հիմնված հավասար իրավունքների, փոխադարձ հարգանքի և երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա»,- հաղորդվում է փաստաթղթում:
«Ռուսաստանի և Հնդկաստանի առաջնորդները ընդգծել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտությունը՝ ժամանակակից իրողություններին համապատասխան նրա ներկայացուցչականությունն ապահովելու նպատակով և առաջացող մարտահրավերներն ու սպառնալիքներն ավելի արդյունավետ վերահսկելու համար: Ռուսաստանը Հնդկաստանին համարում է արժանի և ուժեղ թեկնածու, որը կարող է անկախ և պատասխանատու մոտեցում բերել ՄԱԿ-ի ԱԽ աշխատանքների շրջանակներում, և հաստատում է Հնդկաստանի թեկնածությանն իր վճռական աջակցությունը ՄԱԿ-ի բարեփոխված ԱԽ մշտական անդամի տեղում»,- նաև նշված է առաջնորդների հայտարարությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել