Araratnews.am-ը գրում է.Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Իրանը ռուսական մարտական ինքնաթիռներին թույլատրել է օգտագործել իր օդային տիրույթը Սիրիայում գտնվող թիրախներին հարվածելու համար։ Այդ մասին հայտնել է Վաշինգտոնում բազավորված American Enterprise Institute-ը, որը նյութ է հրապարակել «Սիրիայում Ռուսաստանի և Իրանի ռազմական դաշինքը կարող է ընդլայնվել» խորագրով։
Դրանում նշվում է, որ Իրանը Ռուսաստանին իրավունք է տվել օգտագործել իր օդային տիրույթն ու մի շարք ռազմաբազաներ։ Բացի այդ, Սիրիայում ընդհանուր շահերի վրա հենված այդ համագործակցությունը մոտ ապագայում կարող է դառնալ ռազմական համագործակցության խորացման հիմք։ Ընդգծվում է, որ իրանական բազան առավելություն է տալիս ռուսական մարտական ինքնաթիռներին Սիրիայում հարվածներ հասցնելու համար։
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/irann-ir-odayin-tiruytheh-bacel-e-rusakan-martakan-inkhnathirneri-arjev/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



