Life.panorama.am-ը գրում է.Մի խումբ գիտնականներ պարզել են, թե ինչով է պայմանավորված աչքերի երկնագույն երանգը:
Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող քարանձավներից մեկում գիտնականները հայտնաբերել են շուրջ 7 հազար տարի առաջ ապրած մարդու մնացորդներ, և հնարավոր է, որ հենց նա է եղել Երկրի վրա երկնագույն աչքեր ունեցող առաջին մարդը: Այսինքն` նա HERC2 գենի մուտացիայի առաջին կրողն է եղել: Հենց HERC2-ն է պատասխանատու ծիածանաթաղանթի գույնի համար:
Գիտնականները նաև առաջ են քաշել այն մոտեցումը, որ երկնագույն աչքեր ունեցող բոլոր մարդիկ հանդիսանում են նրա ուղղակի հետնորդները: Երկնագույն աչքեր ունեցող բոլոր մարդկանց ընդհանուր նախահայրն ապրել է մեզոլիթի ժամանակաշրջանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/12/24/blu-eye/426883
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



