Araratnews.am-ը գրում է.ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել իրենց 50 զինակիցների` Իրաքի կենտրոնական մասում գտնվող Էր-Ռամադի քաղաքի բնակիչներից: Պատճառը մահապարտի գոտի հագնելուց հրաժարվելն է, հաղորդում է Al Sumaria հեռուստաալիքը:
«ԻՊ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել խմբավորմանը հարած Էր-Ռամադիի 50 բնակիչների, նրանց՝ մահապարտի գոտի հանգնել հրաժարվելուց հետո»,-ասել է շիաների կամավորական ռազմականացված «Էլ-Հաշդ աշ-Շաբի» խմբավորման ներկայացուցիչ Ումր Համիսը:
Համիսը հավելել է, որ «գրոհայինները նրանց սպանել են մահապարտի գոտի հագնել հրաժարվելուց հետո` անվտանգության ուժերի կողմից նրան բռնելուց և բոլոր հանցագործությունները թաքցնելու նպատակով, որոնք նրանք գործել են Էր-Ռամադիում»:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/irakhum-ip-i-grohayinnereh-mahapatzhi-en-entharkel-irenc-50-zinakicneri/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



