Panorama.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից:
Քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ  2015թ. դեկտեմբերի 23-ին՝  ժամը 00-ից մինչև 02-ն ընկած ժամանակահատվածում, իր վարձակալած բնակարանում Արտյոմ ներկայացած անձը հարձակում է գործել իր նկատմամբ, բռնություն գործադրել` ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ հասցել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա,  հափշտակելով դեղորայք ու բանալիների պարունակությամբ պայուսակը, դիմել փախուստի:
Նկատի ունենալով, որ նախապատրասված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով (ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարել) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել