Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան ֆիքսում է Թուրքիայի քաղաքական ղեկավարության կողմից ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացում, որի գործողությունները 7 մղոնանոց քայլերով խորացնում է իրավիճակը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նրա խոսքով՝ անկասկած է, որ երկկողմ հարաբերությունների վատթարացումը կանդրադառնա երկու երկրներում ապրող մարդկանց վրա։
Նա հավելել է. որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը ոչ թե միջնորդների ու միջնորդական ջանքերի մեջ է, այլ Թուրքիայի քաղաքական ղեկավարության գիտակցության, որն, այսպես ասած, «կանաչ լույս» է վառել ամեն ինչի առջև, ինչ տեղի ունեցավ. «Մենք դեռ տեսնում ենք, որ Թուրքիայի ղեկավարությունը միայն վատթարացնում է իրավիճակը, ընդ որում՝ դա անում է 7 մղոնանոց քայլերով»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



