ff480d2dc6557ac8ad992aba2b8c01f6Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արաբական երկրների գործերին Թուրքիայի ու Իրանի կողմից միջամտելը բացասական ազդեցություն է ունենում արաբական շատ երկրների ներսում կայունության վրա։ Այդ մասին հայտարարել է ԱՄԷ-ի ԱԳՆ-ի հարցերով պետնախարար Անվար Կարկաշը.

«Թուրքիայի ու Իրանի չքողարկված միջամտությունը բացասաբար է ազդել արաբական շատ երկրների կայունության վրա՝ էլ չասենք, որ դա նրանց ինքնիշխանության խախտում է, որի հետ ոչ մի կերպ չի կարելի հաշտվել»։

Կարկաշն այդ հայտարարությունն արել է Կահիրեում ԱՊԼ-ի արտակարգ նիստի շրջանակներում, որը նվիրված է Իրաքում թուրքական զորքերի ներկայությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել