Araratnews.am-ը գրում է.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ երկրի իշխանությունները պետք է պատրաստ լինեն նավթի ու արտահանվող հումքի ցածր գների, ինչպես նաև հակառուսական պատժամիջոցնների երկարատև ժամանակահատվածին, տեղեկացնում է gazeta.ru-ն:«Պետք է պատրաստ լինել այն բանին, որ արտահանվող հումքի արժեքն ու արտաքին սահմանափակումները կձգձգվեն։ Անհրաժեշտ է առկա բազայի հիման վրա ինքնուրույն հասնել արդյունքի, առկա դժվարությունները խթան կդառնան տնտեսության արդյունավետության բարձրացման համար»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ իշխանությունները կարող են վերանայել բյուջեն՝ պայմանավորված նավթի՝ 40 դոլարից պակաս գնով։
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/putineh-koch-e-arel-patrast-linel-navthi-catcr-gni-erkaratev-zhamanakahatvatcin/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել