2015թ.-ն ինձ համար բավականին անհաջող, կորուստներով լի տարի էր: Նախ՝ տարին սկսվեց Հայոց բանակում զոհերով ու վիրավորներով: 2015թ.-ի հունվարի երեքի գիշերը ունեցանք առաջին երկու զոհը և մեկ վիրավորին: Ողջ տարվա ընթացքում ունենցանք զոհեր և վիրավորներ ժամկետային և պայմանագրային զինծառայողների շրջանում, բացի զինվորականներից՝ զոհեր և վիրավորներ ունեցանք նաև խաղաղ բնակչության շրջանում: 2015թ.-ի ամռանը՝ հուլիսի 12-ին, Երևանի իր տանը սպանվեց հորեղբայրս, ով խոշոր գործարար էր Ռուսաստանում և Երևան էր եկել ընթացիկ գործերով: Այս կորուստից ուշքից չեկած ՝ լսեցի մեկ այլ ահավոր ցավալի կորուստի մասին: 2015թ.-ի հուլիսի 29-ին մահացավ, չէ ոմն բժիշկի կողմից, որի անունն է Շուշանիկ, սպանվեց Մերի Մարգարյանը, ով մոտ ընկերոջս քույրն էր: Այս ցավերով լցված՝ կրկին Հայոց բանակում զոհեր էին ու վիրավորներ, երբ եկավ չարաբաստիկ նոյեմբերի 3-ը: Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի ենթարկման հետևանքով զոհվածներից մեկը՝ Արտաշես Հովհաննիսյանը, ընկերս էր... Սահմանից շարունակվում էին լուրեր գալ զոհերի և վիրավորների մասին... 2015թ.-ից շատ դժգոհ եմ ու համարում եմ գլխակեր տարի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



