Պաղեստինցի 14-ամյա փախստական Ռեյեմ Սահվիլը, որը լաց է եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ, թույլտվություն է ստացել այդ երկրում ապրել մինչև 2017թ. հոկտեմբերի 17-ը: Այս մասին գրում է գերմանական Bild թերթը:«Ես գոհ եմ, որ Ռեյեմի կարգավիճակը պարզվել է: Անորոշության շրջանն ավարտված է, և նա կարող է մնալ»,- պարբերականին ասել Մելքենբուրգ-Առաջավոր Պոմերանիա շրջանի ՆԳՆ ղեկավար Լորենց Քաֆֆիերը:
Իշխանությունները թույլ են տրվել մնալ նաև Սահվիլի ծնողներին ու եղբորը:
Bild-ը հիշեցնում է, որ աղջիկը լաց է եղել, երբ Մերկելը հուլիսին հեռուստահաղորդման ժամանակ ասել է, որ նա կարող է արտաքսվել հետ հայրենիք, որովհետև Գերմանիան չի կարող ընդունել բոլոր ցանկացողներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել