Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով առաջին դատական նիստը:
Դատական նիստի ընթացքում հրապարակվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Ամբաստանյալներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանն իրենց մեղավոր չճանաչեցին։
Ամբաստանյալ Վաչե Սահակյանը սպանության մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց, իսկ 359-րդ հոդվածով երեք դրվագներից մեկով նա իրեն մեղավոր չճանաչեց, ասաց՝ երկու դրվագով առաջադրված մեղադրանքում մասնակի է մեղավոր ճանաչում, քանի որ ինքը միայնակ է եղել։
Մովսես Ազարյանը ևս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց։ Ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը, ով մեղադրվում է զինծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու համար, ևս մեղավոր չճանաչեց իրեն։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Նրա սպանության մեջ մեղադրվում է 4 զինծառայող՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/24/haykazbarseghian/1883499
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



