kaspiy_sea_1000x768Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի բնական պաշարների ու բնապահպանության նախարար Հուսեին Բագիրովը Ղազախստանին մեղադրել է նավթով Կասպից ծովն աղտոտելու համար։
Բագիրովն այդ հայտարարությունն արել է այն պնդումը մեկնաբանելիս, որ ջրի մակերևույթին նավթի հետքեր են հայտնվել դեկտեմբերի 4-ին «Գյունշելի» նավթահարթակում ծագած հրդեհի պատճառով։
Բագիրովն ընդգծել է, որ ջրի մակերևույթին հայտնված հետքերը կոնդենսատի մնացորդներ են, որոնք նորմայի դեպքում պետք է լինեն 4-5 անգամ քիչ և սպառնալիք չեն ներկայացնում. «Դրանք ծածկում են առավելագույնը երկու քառակուսի կիլոմետր տարածություն։ Կասպիցի ղազախական սեկտորում շահագործվում են հորատանցքեր, որոնք մնացել են դեռ խորհրդային ժամանակներից։ Հենց այդ հորատանցքերն էլ որևէ արտակարգ պատահարի դեպքում պատճառ են դառնում Կասպիցի աղտոտման համար»։
Բագիրովը խոստովանել է, որ Ադրբեջանը նույնպես օգտագործում է նման հորատանցքեր, սակայն դրանց թիվը բավական քիչ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել