Կահիրեն դատապարտում է Թուրքիայի կողմից զորքերի տեղակայումն Իրաքում և պահանջում է դուրս բերել դրանք երկրից: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստում հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին:
«Դատապարտում ենք Անկարային Իրաքի տարածք ներխուժելու համար և պահանջում ենք Թուրքիայից, որ դուրս բերի իր զորքերը», - ասել է պաշտոնյան:
Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարները հինգշաբթի Կահիրեի` կազմակերպության գրասենյակում արտահերթ նիստ են անցկացրել` քննարկելու Իրաքում թուրքական զորքերի ներկայության հարցը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին թուրքական զորքը` զրահատեխնիկայով ու մեքենաներով, մուտք է գործել Իրաք և տեղակայվել ռազմական ճամբարում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/24/Egypt-turkey/1883538
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել