168.am-ը գրում է.Գերմանիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը միշտ աչքի է ընկնում արդյունավետ փոխանցումներով։ Անգլիայի 2015-2016 առաջնության առաջին շրջանում գերմանացին կատարել է 15 գոլային փոխանցում։
Օզիլը 2008 թվականի օգոստոսից կատարած գոլային փոխանցումների քանակով առաջ է անցել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիից՝ ունենալով լավագույն ցուցանիշը՝ 101 փոխանցում։ Մեսսին Օզիլին զիջում է 1 փոխանցումով:
Ձեզ ենք ներկայացնում փոխանցումների քանակով աչքի ընկնող լավագույն 5 ֆուտբոլիստներին.
Մեսութ Օզիլ՝ 101
Լիոնել Մեսսի՝ 100
Սեսկ Ֆաբրեգաս՝ 84
Կրիշտիանու Ռոնալդու՝ 75
Անխել Դի Մարիա՝ 68
Լիոնել Մեսսի՝ 100
Սեսկ Ֆաբրեգաս՝ 84
Կրիշտիանու Ռոնալդու՝ 75
Անխել Դի Մարիա՝ 68
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել