Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանը ցանկանում է իմանալ, թե արդյոք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկապես հրաժարական կտա այն բանից հետո, երբ Նորվեգիայում կհրապարակվեն «ԻՊ»-ի կողմից Թուրքիա մաքսանենգ ճանապարհով նավթի ներկրման վերաբերյալ տվյալները: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ նման հայտաարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի փակի ահաբեկիչների կողմից նավթի մատակարարման ճանապարհները: Մենք լիահույս ենք, որ տարբեր եկրների հետ այս ոլորտում կլինի ակտիվ համագործակցություն: Կցանկանայի հիշեցնել, որ ոչ վաղ անցյալում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում էր հրաժարական տալու պատրաստակամության մասին, եթե կապացուցվի Անկարայի կողմից կամ իր թողտվությամբ ահաբեկիչներից նավթի մատակարարման փաստերը»,- նշել է Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել