Ճանաչել կեղծ արտադրանքը կարելի է մի քանի չափորոշիչներով.
1. Ստվարաթուղթը, պոլիէթիլենային թաղանթը կամ սովորական թուղթը, որոնցից պատրաստված է փաթեթավորումը, պետք է որակյալ լինեն. ոչ մի անհարթություն, կտրվածք, սոսնձի մնացորդներ կամ կպչուն ժապավեններ դրա վրա չպետք է լինեն: Փաթեթի վրա առկա յուրաքանչյուր ծալք և անհարթություն խոսում է դրա կեղծ լինելու մասին:
2. Թափահարեք օծանելիքի տուփը. օրիգինալ օծանելիքի շիշը տուփի մեջ չի շարժվում, տվյալ բրենդի իրական արտադրանքի ստեղծողները միշտ մեկը մեկին համապատասխանեցնում են օծանելիքի տուփի և շշի չափսերը:
3. Իրական կոսմետիկան, որպես կանոն, ունի թույլ, հաճելի բույր կամ ընդհանրապես հոտ չի թողնում: Եթե փաթեթը բացելուց հետո տարածվում է ուժեղ, սինթետիկ հոտ, ապա ապրանքն իրական կոսմետիկայի հետ որևէ առնչություն չունի: Որակյալ կոսմետիկ միջոցներն առանձնանում են համասեռ բաղադրությամբ, մաշկի վրա տեղակայվում են հարթ և դրա մակերեսին որևէ խորդուբորդություն չեն թողնում:
4. Եթե օծանելիքի շիշը թափանցիկ է, ապա գնելիս ուշադրություն դարձրեք, որպեսզի դրանում նստվածք և պղպջակներ չլինեն:
Շարունակությունն՝ այստեղ