Araratnews.am-ը գրում է.Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ պաշտոնական կայքի հարցազրույցը Վարուժան Սուքիասյանի հետ:
- Պարոն Սուքիասյան, այսօր պարզ դարձավ, որ Դուք ճանաչվել եք Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիչ: Ընդունեք մեր շնորհավորանքները: Այս տարին Ձեզ համար հաջողված համարո՞ւմ եք:
-Շնորհակալություն շնորհավորանքների համար: Որոշակի առումով, իհարկե համարում եմ: Նախ, ես որոշակի հաջողություններ ունեցա «Արարատում», երկրորդ՝ նշանակվեցի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ինչը շատ պարտավորեցնող է և ծանր բեռ է, բայց պետք է աշխատենք ուժերի լարումով և հասնենք առավելագույն արդյունքի:
-Այս տարի որոշակի ընդմիջումից հետո վերադարձաք ֆուտբոլային գործունեության՝ գլխավորելով Երևանի «Արարատը»: Ձեր կարծիքով ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի առաջնությունում և «Արարատում» այս տարիների ընթացքում:
-Կարծում եմ՝ այս տարի մրցակցությունն ավելի մեծ է, և մի քանի թիմեր կարող են մասնակցել չեմպիոնական մրցավազքին: Ինչ վերաբերում է«Արարատին», այն ժամանակ աշխատանքնավելի քիչ էր, որովհետև ավելի վարպետ տղաներ էին խաղում, նրանց հետ աշխատելն ավելի հեշտ էր: Ներկայիս թիմում աշխատանքն ավելի շատ է՝ ֆիզիկական, հոգեբանական պատրաստության և մարտավարության առումով: Տղաներն ինձ հավատացին և որոշակի առաջընթաց եղավ, չնայած, որ դեռ շատ աշխատանք ունենք անելու:
-Տարեվերջին ստանձնեցիք նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Այդ պահից սկսած՝ աշխատանքներ տարվե՞լ են:
-Իհարկե, տարվել են: Դիտարկում ենք նոր ֆուտբոլիստների՝ ինչպես Հայաստանի առաջնությունում, այնպես էլ արտերկրում հանդես եկող, ձևավորում ենք հավաքականի մարզչական շտաբը, բանակցություններ են վարվում ընկերական խաղերի շուրջ:
-Այդ դեպքում հերթով անդրադառնանք Ձեր նշած կետերին: Կարո՞ղ եք նշել Հայաստանի առաջնությունում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք նախորդ մարզիչների օրոք չեն հրավիրվել հավաքական, բայց այժմ դիտարկվելու են որպես հավաքականի թեկնածուներ:
-Իհարկե, կարող եմ: Արտակ Եդիգարյան, Արթուր Քարտաշյան, Դավիթ Հակոբյան, Բենիկ Հովհաննիսյան, Գոռ Մալաքյան, Տիգրան Բարսեղյան, Զավեն Բադոյան, Միհրան Մանասյան: Սա վերջնական ցուցակ չէ, և մենք անընդհատ հետևելու ենք Հայաստանի առաջնությունում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին: Արտերկրում նույնպես ունենք ֆուտբոլիստներ, որոնք մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/varuzhan-sukhiasyan-petkh-e-ashxatenkh-uzheri-larumov-ev-hasnenkh-aravelaguyn-ardyunkhi/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել