Շիզոֆրենիայով տառապող մարդկանց չես հիմարեցնի օպտիկական խաբկանքով, որը շփոթեցնում է առողջ մարդկանց։ Պատճառը նրանց ուղեղի զգայական ու կոնցեպտուալ հատվածների միջև կապերի խափանումն է։
Դատարկ դիմակի այս խաբկանքում ներս ընկած դեմքը մենք ընկալում ենք որպես սովորական ուռուցիկ դեմք։ Պատճառն այն է, որ խաբկանքը շահագործում է վիզուալ աշխարհի զգացում առաջացնելու մեր ուղեղի ռազմավարությունը՝ միավորելով այն, ինչ այն տեսնում է, նրա հետ, ինչ նա սպասում է տեսնել՝ հիմնվելով նախկին փորձառության վրա։
Շիզոֆրենիան հիվանդություն է, որը բնութագրվում է հալյուցինացիաներով, պատրանքներով ու անկազմակերպ մտածողությամբ։ Այն իրականությունից կտրված վիճակ է, որը կարող է ուղեղի բնական աշխատանքի խանգարման պատճառ դառնալ։
Շիզոֆրենիայով տառապող մարդիկ ներս ընկած դեմքը տեսնում են այնպես, ինչպես այն կա։ Լոնդոնի համալսարանում Դիմա և Ջոնաթան Ռոիսերի կողմից իրականացված հետազոտությունն ապացուցել է դա։ Հետազոտությանը մասնակցել են շիզոֆրենիայով հիվանդ 3 ու 16 առողջ մարդիկ, ովքեր անցել են ֆունկցիոնալ մագնիսո-ռեզոնանսային տոմոգրաֆիայի սքանավորում, որով ստուգվում էր նրանց ուղեղի ակտիվությունը։ Գիտափորձի մասնակիցներին ցուցադրվել են ուռուցիկ կամ ներս ընկած դեմքերի 3D պատկերներ։ Ինչպես և գիտնականներն արդեն գիտեին, շիզոֆրենիայով տառապող մարդիկ տեսել են ներս ընկած դեմքերը, մինչդեռ առողջ մարդկանցից և ոչ մեկը չի նկատել այն։
Ստացված տվյալները «դինամիկ պատճառային մոդելավորում» կոչվող տեխնիկայի միջոցով ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ երբ բոլոր առողջ մարդիկ նայել են ներս ընկած դեմքերին, ուղեղի դիմախոռոչային ցանցի ու վիզուալ շրջանների միջև կապերն ամրապնդվել են։ Նայելու պահին կապն այնքան է ամրապնդվել, որ այն, ինչ նրանք սպասել են տեսնել (սովորական դեմք), ավելի ազդեցիկ է եղել, ինչը «ճնշել է» անհավանական վիզուալ տեղեկատվությունը։ Մյուս կողմից շիզոֆրենիայով տառապող մարդկանց մոտ կապի նման ամրապնդում չի նկատվել։ Նրանք չեն կարողացել մոդուլացնել ուղիներն ու ներս ընկած դեմքը որպես իրականություն ընդունել։
Ներս ընկած դեմքի այս խաբկանքն այնքան ուժեղ է, որ նույնիսկ դրա մասին իմանալուց հետո առողջ մարդիկ չեն կարողանում նկատել դա։ Նեյրոգիտնականների համաձայն՝ մարդիկ ուղեղի հատուկ հատվածներ ունեն, որոնք միայն դեմքի պատկերներն են «մշակում»/«ճանաչում»։ Այս խաբկանքն աշխատում է միայն դեմքերի դեպքում, այլ օբյեկտների դեպքում այն չի աշխատում։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել