Միջազգային օրակարգի հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը լիովին բնական գործընթաց է: «Ռիա նովոստի»լրատվական գործակալության փոխանցմամբ` մեկնաբանելով բրիտանական «Times» պարբերականի կողմից տարածված այն տեղակատվությունը, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Միացյալ Թագավորության հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կիսվել է Ռուսաստանի վերաբերյալ տվյալներով, նման տեսակետ է հայտնել ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նշենք, որ «Times» պարբերականը, հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակում իր աղբյուրին, հաղորդել է , որ Լոնդոն այցի ընթացքում Անգելա Մերկելը հանդիպել էԹագավորության հատուկ ծառայությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում Անգելա Մերկելը կիսվել է ՌԴ-ի, ՌԴ ղեկավար Վալիմիր Պուտինի, Ուկրաինայում տիրող անկայունության և Ղրիմում առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ: Հանդիպումը, ըստ թերթի, կայացել է այս տարվա հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի մասնակցությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/news/2015/12/24/%D4%B4%D5%B4%D5%AB%D5%BF%D6%80%D5%AB-%D5%8A%D5%A5%D5%BD%D5%AF%D5%B8%D5%BE/1504334
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



