1244549539Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հուսով է, որ Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը կկարողանա վերացնել 2016 թվականին։ Նրա խոսքերով՝ ներկայումս դրական քայլեր են արվում միմյանց ընդառաջ։

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն իր հերթին հայտարարել է, որ մինչ այս Վրաստանի քաղաքացիների համար շատ բարդ էր ռուսական վիզա ստանալը, և որ դրա համար հրավերը պետք է ստացվեր կամ մոտ ազգականից, կամ պաշտոնական կազմակերպությունից, իսկ հետո կատարվում էր խստացված ընտրություն։

Աբաշիձեն հավելել է, որ այժմ՝ վիզային ռեժիմի մեղմացումից հետո, Վրաստանի քաղաքացին կարող է Ռուսաստան մեկնել ցանկացած ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի հրավերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել