Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Դեկտեմբերի 24-ին` ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Սպիտակում, Արագածում, Ապարանում, Սևանում, Աշտարակում, Հրազդանում և Սելիմի լեռնանցքում,  տեղում է ձյուն: Ուշի-Քուչակ-Ապարան, Ալագյազ-Գեղարոտ-Ծիլքար, Արթիկ-Ալագյազ, Սևան-Ծովագյուղ հատվածներում թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունը վատթարացել է: Վարորդներին  խորհուրդ է տրվում Վանաձոր մեկնել միայն Երեւան-Սեւան-Դիլիջան մայրուղով:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  Միջպետական  և  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել