ՀՀ ողջ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային աշխատանքները և թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերն ու ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման:
2016 թվականի հունվարի 1-ին ՀՀ ամբողջ տարածքում դադարեցվում է անալոգային հեռուստահեռարձակումը, և այդ պահից սկսած` ՀՀ տարածքում իրականացվում է միայն թվային հեռուստահեռարձակում:
Սոցիալապես անապահով խավին անվճար կարգով DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի տրամադրումը նախատեսված է ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգով պետության կողմից ստանձնած պարտավորությամբ և ուղղված է ՀՀ բնակչության սոցիալապես անապահով անձանց տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովմանը:
Կառավարությունը համապատասխան նախարարություններին հանձնարարել է ներկայացնել սոցիալապես անապահով խավին անվճար կարգով DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգի վերաբերյալ առաջարկություն:
Նախատեսված է սոցիալապես անապահով 48733 ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումն իրականացնել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով, ինչի արդյուքում սոցիալապես անապահով ընտանիքները 2016 թվականի հունվարի 1-ից չեն զրկվի հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորությունից:
21-րդ դարում տեխնիկայի բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ նման քայլերը նպաստում են հասարակության համընթաց ու միաժամանակյա զարգացմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել