Նայեք նկարին և արձանագրեք, թե ինչ տեսաք առաջին հայացքից։ Այնուհետև կարդացեք նկարի ներքևում եղած համապատասխան մեկնաբանությունը, որը բնորոշ է Ձեզ։

1. Կնոջ դեմք
2. Վարդագույն ծաղիկներ
3. Աստղեր
1. Կնոջ դեմք. Ձեզ չի բավարարում կենսուրախությունը: Գուցե պարզապես հոգնե՞լ եք: Հանգստանալու ճիշտ ժամանակն է. երկու օր տրամադրեք, փաթաթվեք ծածկոցով և սկսեք հին, բարի կոմեդիաներ դիտել: Տրամադրության բարձրացումը երաշխավորված է: Առաջիկայում խարհուրդ չի տրվում մասնակցել աղմկոտ ճաշկերույթների: Դուք հանգստի կարիք ունեք:
2. Վարդագույն ծաղիկներ. Դուք մտածում եք մյուսներից տարբեր, ամեն ինչի վերաբերյալ ունեք Ձեր սեփական մոտեցումն ու յուրահատուկ աշխարհընկալումը: Դա լավ է, սակայն հաճախ շրջապատը Ձեզ չի հասկանում: Բայց դա դժբախտություն չէ: Ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի: Կարևորը, որ չշեղվեք նախորոշված ճանապարհից: Ձեզ հարկավոր է ավելի մեծ վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Ձեր գլխավոր կարգախոսն է «պահպանել հանգստություն»:
3. Աստղեր. Ձեզ դժվար է անակնկալի բերել: Դուք ամեն ինչի մեջ տեսնում եք բուն էությունը, աշխատում եք միշտ հասնել ճշմարտությանը: Դա շատ լավ հատկանիշ է: Կարևորն այդ պարագայում չչարանալն է: Ամեն ինչ լավ է չափի մեջ: Սակայն աչալրջությունը Դուք չեք կորցնի բոլոր դեպքերում: Հնարավոր է, որ Ձեր շփման շրջապատն այնքան էլ մեծ չէ, սակայն, փոխարենը՝ եղածները Ձեզ համար շատ թանկագին մարդիկ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



