Կիսապատերազմական իրավիճակում գտնվող պետության համար ամենակարևոր նախադրյալներից մեկը բնակչության թվի աճն է:Շատ հաճախ տվյալ երկրի բնակչության բնական աճի տեմպերն արագացնելու համար պետությունը նախաձեռնում է ծնելությունը խթանող բազմաթիվ ծրագրեր: Այնուամենայնիվ, ընտանիքներում ծնելիության խնդիրը պայմանավորված է լինում նաև առողջական խնդիրներով: Այս դեպքում պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի արհեստական բեղմնավորման ճանապարհով տվյալ ընտանիքը հնավարություն ունենա երեխա ունենալ:
Բժշկության տեսանկյունից մեր երկիրը որևէ խնդիր չունի, սակայն արհեստական բեղմնավորումը բավականին թանկ արժե, և շատ ժամանակ բնակչության այս կամ այն շերտը պարզապես հնարավորություն չունի օգտվել դրանից:
Այս ամենը հաշվի առելով՝ գործադիր մարմնի այսօրվա նիստում որոշում է կայացվել, ըստ որի՝ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու, ինչպես նաև սահմանամերձ համայնքում բնակվող երեխա չունեցող կանայք և նրանց ամուսիններն այսուհետ կարող են արհեստական բեղմնավորման ճանապարհով երեխա ունենալ անվճար:
Այս պահին սահմանամերձ համայնքների ամուսնական ավելի քան 35 զույգ կարող է օգտվել այս հնարավորությունից:
Սա չափազանց կարևոր որոշում էր: Բացի նրանից, որ պետությունն օժանդակում է արհեստական բեղմնավորման ճանապարհով անապահով ընտանիքների վերարտադրությանը՝ դարձնելով այն անվճար, ուշադրություն դարձնենք նաև, որ ծրագիրը նպատակ ունի խթանել ծնելությունը սահմանամերձ համայնքներում:
Սա չափազանց կարևոր որոշում էր: Բացի նրանից, որ պետությունն օժանդակում է արհեստական բեղմնավորման ճանապարհով անապահով ընտանիքների վերարտադրությանը՝ դարձնելով այն անվճար, ուշադրություն դարձնենք նաև, որ ծրագիրը նպատակ ունի խթանել ծնելությունը սահմանամերձ համայնքներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1538712576452609&id=100009416433418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



