Հայաստանում սրտացավ քաղաքացիներ կան, ովքեր սահմանամերձ գյուղերի համար կազմակերպում են տարբեր ակցիաներ, որպեսզի թեթևացնեն այդ համայնքի բնակիչների ֆինանսական բեռը: Գաղտնիք չէ, որ որքան հարուստ լինի համայնքը, այնքան բարեկարգ, բարեկեցիկ կլինի այն, համայնքի բնակիչներին համայնքի բյուջեից շատ օգնություն կտրամադրվի: Մեկ առաջարկ ունեմ մեր օրենսդիր մարմինին: Մշակեք մի օրենք, որով ՀՀ քաղաքացիները կկարողանան իրենց տրանսպորտային միջոցի գույքահարկը մուծել ոչ թե այն համայնքի բյուջե, որտեղ այն գրանցված է, այլ տրվի հնարավորություն միանգամից սահմանամերձ համայքների բյուջե մուտքագրել տվյալ գույքահարկը: Ես միտքը տվեցի, դուք էլ այն խմորեք ու հասունացրեք, հարգելի՛ պատգամավորներ:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hovhannisyan4/posts/1074693379247665?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



