WRESTLING-ARM-BULAraratnews.am-ը գրում է.

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ:

Մարզական լրագրողների  հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:

Հարցմանը մասնակցել է  մարզական թեմայով գրող  34 լրագրող: Նրանք Հայաստանի թիվ մեկ  մարզիկ են ճանաչել  աշխարհի  չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ  Արթուր Ալեքսանյանին:

Araratnews.am-ի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանը նշեց, որ երկրորդ տարին է՝ արժանանում է տարվա լավագույն մարզիկի կոչմանը: «Շատ ուրախ եւ հպարտ եմ, ինչպես որ առաջին անգամ էր: Այս կոչումն ինձ համար պարտավորեցնող է, ամենաշատը ուրախ եմ, որ Հայաստանի նման երկրում, որը սպորտային ուժեղ երկիր է, երկրորդ անգամ եմ արժանանում այդ կոչմանը, եւ դա ինձ համար կարեւոր է»,- ասաց Արթուր Ալեքսանյանը՝ նշելով, որ կոչումը պարտավորեցնող է, հատկապես, որ հաջորդ տարի օլիմպիական խաղերն են, իսկ նա ցանկանում է ոսկե մեդալ նվաճել:
Մեզ հետ զրույցում, անդրադառնալով առաջիկա տոներին, Արթուր Ալեքսանյանն ասաց, թե դեռեւս հստակ չի որոշել որտեղ է անցկացնելու Ամանորը՝ նշելով, որ արդեն մի քանի տարի է, ինչ այն Հայաստանում չի անցականցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել