Replik.am-ը գրում է.

Wall Stree Journal-ի տեղեկություններով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան գաղտնի խորհրդակցություններ է անցկացրել սիրիական իշխանությունների որոշ ներկայացուցիչների հետ` փորձելով գտնել մարդկանց, ովքեր կօգնեին ռազմական հեղաշրջում կազմակերպել Սիրիայում:

Պարբերականը գրում է, որ հենց սկզբից ամերիկյան իշխանությունները փորձել են հայտնաբերել Ասադի վարչակարգի թույլ կողմերը, որպեսզի հնարավոր լիներ հեղաշրջում հրահրել: Սակայն արդյունքում «գտածոն» շատ քիչ է եղել:

2012 թվականին անհաջողության մատնվելուց հետո` ամերիկյան կողմը փորձել է իր ծրագիրն իրականացնել սիրիական ընդդիմության միջոցով, սակայն այդ փորձը նույնպես տապալվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել