Ոստիկանության Բազումի բաժնում դեկտեմբերի 22-ին ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խորանից գողացել են Սուրբ Սարգսի սրբապատկերը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, եկեղեցու տարածքից բերման է ենթարկվել 1978թ. ծնված Արեն Ա.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/24/bazum/1883060
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



