Lenta.ru-ի փոխանցմամբ` Interscope ձայնագրման ընկերությունը, որը թողարկում է ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի սկավառակները, նրան Ամանորի կապակցությամբ սպիտակ ձի է նվիրել։ Լեդի Գագան այդ մասին գրել է Instagram-ի իր էջում։
Երգչուհին նվերի համար շնորհակալություն է հայտնել ընկերության նախագահ Ջոն Ջենիկին, փոխնախագահ Սթիվ Բերմանին ու բոլոր աշխատակիցներին։ Գագան խոստացել է, որ կօգտվի ձիուց, ինչպես նաև կխնամի ու կսիրի նրան ողջ կյանքի ընթացքում։ Գագան ձի ստանալն անակնկալ է համարել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



