Գերմանիայի Ազգային-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ քաղաքական գործչին կես տարվա պայմանական ազատազրկման են դատապարտել՝ իր դաջվածքի պատճառով:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Մարսել Զեխ անունով գործչի մարմնին համակենտրոնացման ճամբար հիշեցնող կառույց է դաջված, որին կից գրված է «Ամենքին՝ իրենցը»:
Հայտնի է, որ նման գրություն է փակցված եղել Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի դարպասին:
Զեխի նկատմամբ դատական հետապնդում է սկսվել այն բանից հետո, երբ Գերմանիայի մեկ այլ քաղաքացի լուսանկարել ու տարածել է նրա դաջվածքը համացանցում: Աղմուկից հետո լուսանկարիչը ներողություն է խնդրել:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/24/Camp-tattoo/1882563
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել