Մեծ Բրիտանիայի Արքայական հանրության աստղագետ Սթյուարթ Գրեյը` Լոնդոնի համալսարանական քոլեջից մեկ րոպե տևողությամբ տեսահոլովակ է ստեղծել, որտեղ ցուցադրված է մարդու կողմից վերջին 60 տարվա ընթացքում մերձերկրյա տարածության աղտոտման դինամիկան, հաղորդում է AAAS-ը:Տիեզերքի առաջին «աղտոտողը» դարձել է ԽՍՀՄ-ը` 1957-ին տիեզերք արձակելով երկրի առաջին արհեստական արբանյակը` 58.5 սմ լայնությամբ գունդը, որը ռադիո ազդակներ է ճառագայթել: Առաջին տիզերական աղբը դարձել է այն հրթիռի տարրը, որն այդ սարքը դուրս է բերել մերձերկրյա ուղեծիր:
Հաջորդը Explorer 1 արբանյակը թողարկած ԱՄՆ-ն է: Մինչև 1961-ը մերձրեկրյա տարածքն աղտոտված է եղել արդեն 200 ձեռակերտ օբյեկտներով, իսկ 1980-ին դրանց թիվը հասել է 500-ի:
2007-ին ուղեծրում արդեն 7 հազար խոշոր բեկորներ են գտնվել:
Ներկա պահին հայտնի է մոտ 20 հազար մերձերկրյա ուղեծրում գտնվող տիեզերական սարքերի բեկորների մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել