Time պարբերականը ներկայացրել է տարբեր երկրներում 2015 թվականի ընթացքում ամենից շատ որոնված անձանց վարկանիշը։ Պարբերականը ներկայացրել է ինտերակտիվ քարտեզ։Ընդհանուր պատկերը վկայում է այն մասին, որ մարդիկ ամենից շատ հետաքրքրվել են The Keeping Up with the Kardashians ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանով և արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիով։ Նրանք եղել են 2015-ի ամենից շատ որոնված անձինք 20-ից ավելի երկրներում։ Որոնումների ժողովրդականությամբ նրանց զիջում է Քրիշտիանու Ռոնալդոն, ում որոնել են 21 երկրներում, Նիկի Մինաժին և Ռիհաննային փնտրել են, համապատասխանաբար, 13 և 11 երկրներում։
Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում ամենից որոնված անձը Քիմ Քարդաշյանն է։ Մինչդեռ Վրաստանում մեծ հետաքրքրություն են դրսևորել Քրիշտիանու Ռոնալդոյի հանդեպ։
2015-ին որոնողական հսկայում Քարդաշյանին որոնել են ամենուր՝ Ֆրանսիայից մինչև Նոր Զելանդիա և ԱՄՆ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել