Արևի տակ երկար մնալու հետևանքով դեմքի և ձեռքի մաշկի վրա կարող են պեպեններ, բծեր և մուգ գույնի հետքեր առաջանալ: Նման բծեր երբեմն կարող են հայտնվել նաև մարմնի այլ հատվածներում, որոնք հաճախ են արևի ճառագայթներ ստանում:

1406749773_1381129085

Ինչպես գրում է homehealthyrecipes.com-ը` հիպերպեգմենտացիան կարելի է վերացնել բնական եղանակով` երկու բաղադրիչով պատրաստվող տնային դեղամիջոցի օգնությամբ: Այն պատտրաստելու համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ քրքումի փոշի և 1 թեյի գդալ կիտրոնի հյութ:

20140102111616646

Քրքումի փոշին պետք է խառնել կիտրոնի հյութի հետ, մինչև որ մածուցիկ զանգված ստացվի, քսել դա մաշկի վնասված հատվածին և թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով: Այս գործընթացը կատարելուց հետո պետք է խուսափել արևի ճառագայթներից:
Զգայուն մաշկ ունեցողները կարող են կիտրոնի հյութը բացել մի փոքր ջրով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել