Ladynews.am–ը գրում է.
Շատ կանանց վաղ թե ուշ սկսում է անհանգստացնել այս հարցը: Չէ՞ որ ցանկացած ներկում մեծ փորձություն է մազերի համար: Այդ իսկ պատճառով, որպեսզի մազերին և գլխի մաշկին մեծ վնաս չհասցվի, շատ կարևոր է իմանալ, թե որքան հաճախ է կարելի ներկել մազերը:
Կանանց ձգտումը լինել գեղեցիկ լիովին հասկանալի է: Մեզանից յուրաքանչյուրը փորձում է լինել հնարավորինս գրավիչ, փորձարկումներ է անում իր արտաքինի հետ: Մազերի ներկելը ներկայումս շատ տարածված է կանանց շրջանում: Գործնականում յուրաքանչյուր կին առնչվում է մազերը ներկելու հետ: Շատերը դա անում են մշտապես: Ուստի հարկ է իմանալ, որ ներկելը մազերի վրա քիմիական ներգործություն է: Եվ ոչ միայն մազերի, այլև գլխի մաշկի: Աշխատեք խուսափել քիմիական նյութերի ավելորդ ազդեցությունից: Խոսքը չի գնում մազերի բնական ներկերի, ասենք` հինայի մասին, որոնք մեղմ և անվնաս երանգ են հաղորդում մազերին:
Մազերի ներկերը պարունակում են այնպիսի վտանգավոր բաղադրիչներ, ինչպիսիք են ամոնյակը և ջրածնի պերօքսիդը: Ամոնյակը փչացնում է մազերը, իսկ ջրածնի պերօքսիդը դրանք խիստ չորացնում:
Առաջին խումբը դիմացկուն ներկերն են: Դրանք իրենց բաղադրության մեջ պարունակում են ամոնյակ կամ ջրածնի պերօքսիդ: Որքան մեծ է ջրածնի պերօքսիդի պարունակությունը, այդքան շատ է ներկը բացում մազերի գույնը և այդքան մեծ է ազդեցությունը մազերի և գլխի մաշկի վրա: Այդպիսի ներկերը մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել երկու ամիսը մեկ անգամից ոչ հաճախ:
Երկրորդ խումբը պակաս կայուն երանգավորող ներկերն են` ջրածնի պերօքսիդի ցածր պարունակությամբ: Դրանք ավելի մեղմ են ազդում մազերի վրա և շուտ են անցնում: Դրանցով կարելի է մազերը ներկել ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ:
Երրորդ խումը երանգավորող շամպուններն են: Դրանցում ևս ամոնյակ է պարունակվում, բայց ոչ մեծ քանակությամբ: Այդ իսկ պատճառով դրանց կարելի է օգտագործել երկու շաբաթը մեկ, սակայն` ոչ ավելի հաճախ: Դրանք այնքան անվտանգ չեն, ինչպես շատերն են կարծում, այնպես որ չարաշահել չի կարելի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել