Զամբիայում ներում է շնորհվել երգիչ Քլիֆորդ Դիմբային, որը հայտնի է Գեներալ Քենանե անունով, հայտնում է The Independnet-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ գեներալն ազատազրկվել էր 14 տարեկան աղջկա բռնաբարության համար: Հետագայում նրան սեռական ոտնձգության ևս երկու դեպք է մեղսագրվել:
Ներումից հետո երգիչը նշանակվել է սեռական բռնության դեմ պայքարի հարցերով դեսպան: Այս պաշտոնում տխրահռչակ երգչի նշանակումից հետո Զամբիան արժանացել է ՄԱԿ-ի քննադատությանը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/24/Zambia/1882525
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



