8564061683_3b1dc2575f_k2016-ին Կարլոս Մեծի անվան միջազգային մրցանակը կտրվի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Վերջին տարիներին Եվրոպայում տեղի ունեցող ճգնաժամերին ու վստահության կորստին քահանայապետը դիմակայել է ոգեշնչմամբ ու հույսով: Այս մասին ասվում է մրցանակաբաշխության կոմիտեի հայտարարությունում, դեկտեմբերի 23-ին:
Այդ նույն օրը Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավարը սովորաբար հրաժարվում է ցանկացած պարգևից, այս դեպքում նա որոշել է բացառություն անել և ընդունել մրցանակը` նվիրելով խաղաղության համար եվրոպական շարժմանը:
«Ես բոլորին կոչ եմ անում հանդես գալ ի պաշտպանություն խաղաղության` հատկապես եվրոպացիներին, որոնք խաղաղության համար պատասխանատվություն են կրում և՛ իրենց մայրցամաքում, և՛ ամբողջ աշխարհում»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հռոմում, օրը դեռևս պարզ չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել