(կես կատակ, կես լուրջ)
Հարգելի Ձմեռ պապ, ես համոզված եմ, որ դու կաս, կաս, գուցե ուրիշ անունով և ոչ այդ տեսքով, բայց հաստատ կաս: Ուզում եմ քեզ խնդրել սրանից հետո այնպես անել, որ Հայաստանը հանգանակություններ չհավաքի: Չհավաքի ընդհանրապես, քանզի դա անում են միայն աղետալի վիճակում հայտնված երկրների համար: Ուզում եմ, որ հայ մարդը իրեն ապահով զգա ակումբ գնալուց, ռեստորան այցելելուց, որ վատ մարդիկ խառնվեն իրար՝ ոչ միայն այն դեպքերում, երբ իրենց նկարել են կամ կոնֆլիկտի են բռնվել հայտնի և ուժեղ մարդու հետ, իսկ հասարակի պարագայում՝ ուղղակի մարսեն: Ուզում եմ մեր երկրում սոված մարդ չլինի, քանզի մենք շատ քիչ ենք և ցանկության դեպքում կարելի է մի քանի գոբլինի կամ տռոլի գանձարան բացելով՝ նվազագույնը հասցնել բոլորին: Ուզում եմ մեր հայտնիները հասկանան, որ բացի երգելուց և էկրանին երևալուց նրանք պարտավորությունն ունեն իրենց տեսնողների և լսողների առջև: Ուզում եմ այնպես անես, որ Հայ Առաքելական Եկեղեցում պատսպարված հոգևորականի դիմակով բիզնեսմեններ չլինեն: Իսկ մեր եկեղեցին այնքան ուժեղանա, որ ոչ մի աղանդ ուղղակի տեղ չունենա հայ մարդու կյանքում: Ուզում եմ, որ նախագահները երկու անգամ ավելին ստանան այն ամենից, ինչ իրենք իրականում ցանկանում են իրենց ժողովուրդներին: Իսկ հայերը թող ավելի ու ավելի շատ Փափազյանի, Սարյանի, Թումանյանի և այլ մեր մեծերի նման զավակներ ունենան: Իսկ ես իմ հերթին խոսք եմ տալիս, որպես մարդ, քաղաքացի օգնեմ քեզ այս ամենն իրականցնելու հարցում: Հա ու չմոռանամ՝ եթե հնարավոր է, մի հատ սև IPhone 5 եմ ուզում)):
Շնորհակալություն, սպասելու եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել