Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարելու համար ոչ կուսակցական շարժում ստեղծելու մտադրության մասին: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:Սաակաշվիլին ավելի վաղ, բազմիցս Արսենի Յացենյուկի կառավարությանը մեղադրել է կոռուպցիայի մեջ: Նրա խոսքերով` Ուկրաինայի բյուջեի կորուստները պետական հիմնարկներում գործող կոռուպցիայի հետևանքով կազմում է 5 միլիարդ դոլարից ոչ պակաս:
Կիևում տեղի է ունենում Սաակաշվիլու նախաձեռնությամբ կազմակերպված համաուկրաինական ֆորում, որտեղ պլանավորվում է մշակել կոռուպցիայի դեմ պայքարի պլան:
«Մենք այսօր կհայտարարենք, որ անհրաժեշտ է ստեղծել կոռուպցիայի դեմ և հանուն բարեփոխումների լայն, ոչ կուսակցական շարժում: Առանց որևէ քաղաքական ղեկավարի և ոչ էլ որևէ քաղաքական կուսակցության: Այդտեղ քաղաքական կուսակցություն չի ստեղծվի, սակայն կսկսվի մեծ շարժում»,- ասել է Սաակաշվիլին Հակակոռուպցիոն ֆորումում:
Նրա խոսքերով` մյուս երկու ամիսների ընթացքում նա պլանավորում է անցնել ողջ Ուկրաինայով, որպեսզի գտնի ստեղծվող շարժման համախոհներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



