Araratnews.am-ը գրում է.Հայաստանի համար կարեւոր է Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը, որը համագործակցության նոր ճանապարհներ է բացում: Այս մասին դեկտեմբերի 23-ին՝ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ, լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
«Մենք իրանական կողմի հետ շատ բան կարող ենք անել: Նման կարծիքի է նաեւ իմ իրանցի գործընկերը: Նշանակում է, որ մենք պետք է ակտիվացնենք հարաբերությունները: Անհրաժեշտ են համատեղ ձեռնարկություններ գյուղատնտեսության, շինարարության եւ առողջապահության ոլորտներում», – ասել է Զախարյանը:
Իր հերթին Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանն առանձնացրել է Հայաստանի եւ Իրանի բարեկամական հարաբերությունները: Երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգանում են էներգետիկ տրանսպորտի, գյուղատնտեսության եւ առեւտրի ոլորտներում: «Մենք վստահ ենք, որ բավական կայուն հիմքեր ունենք հետագա համագործակցության համար»,- ասել է նա:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/hayastani-hamar-kare%D6%82or-e-irani-dem-gortcogh-patzhamijocneri-chegharkumeh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



