Սուրճը նպաստում է երկարակեցությանըLife.panorama.am-ը գրում է.
Գիտնականները պարզել են, որ սուրճի պարբերական օգտագործումը նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը:  Ավելին, այդ թարմացնող թունդ ընպելիքն անգամ օգնում է խուսափել սրտանոթային հիվանդություններից:
Նման եզրակացության գիտնականները եկել են անցկացված ուսումնասիրությունների արդյունքում: Պարզվել է, որ սուրճը պարունակում է մի շարք օգտակար միացություններ, այդ թվում՝ կոֆեին, ֆենոլային թթու և կալիում:
Կազմակերպված հետազոտությանը մասնակցել է շուրջ 90 հազար կամավոր, ովքեր չեն ունեցել քաղցկեղ կամ սրտանոթային որևէ հիվանդություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել